Թրամփի պնդմամբ՝ դեռևս կա հավանականություն Թեհրանի հետ բանակցությունների անցկացման վերաբերյալ։
Հունիսի 20-ի առավոտյան Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքը ենթարկվել է իրանական հրթիռակոծության։ The Times of Israel-ը գրում է, որ բալիստիկ հրթիռը չի հաջողվել խոցել հակաօդային պաշտպանության միջոցներով։ Այն ընկել է բնակելի շենքերից ոչ շատ հեռու։
Ինչ վերաբերում է «առյուծը բարձրանում է» Իրանի դեմ ռազմական գործողություններին, ապա, ինչպես նշվեց, Իսրայելը դրան նախապատրասվել է շուրջ երկու տասնամյակ։
Բանակցությունները կկայանան Ժնևում։ Reuters-ի զրուցակցի տվյալներով՝ սկզբում նախարարները Գերմանիայի մշտական ներկայացուցչությունում կհանդիպեն եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ, իսկ այնուհետ համատեղ հանդիպում կունենան Արաղչիի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Իրանին ամերիկյան հարվածների նախագծին, բայց դեռևս չկա վերջնական հրաման։ Այդ մասին գրում են The Wall Street Journal-ը և Bloomberg-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
Հունիսի 19-ի գիշերը Իրանը հրթիռային նոր հարված է հասցրել Իսրայելի տարածքին։ Բալիստիկ հրթիռներից մեկն ընկել է Իսրայելի հարավում՝ Բեեր Շևա քաղաքի հիվանդանոցի վրա։
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան անվտանգության ուժեղացված միջոցներ է ձեռնարկել Իսրայելի և Իրանի հակամարտության պատճառով։
Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ թիրախների թվում են եղել սպառազինության արտադրության գործարանները, այդ թվում՝ «երկիր-երկիր» դասի հրթիռների հավաքման համար հումք և բաղադրիչներ արտադրող ընկերությունները, որոնք Իրանն արձակում է Իսրայելի ուղղությամբ։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփը կարող է Իրանին վերաբերող որոշումներ կայացնել ազգային անվտանգության ոլորտի պատասխանատուների հետ խորհրդակցության արդյունքում: Այն կայացել է Սպիտակ տան Իրավիճակային սենյակում։